HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում 3 երեխա և 2 մեծահասակ թունավորվել են շմոլ գազից

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում շմոլ գազի հետևանքով հունվարի 16-ի լույս 17-ին հոսպիտալացվել է 3 երեխա և 2 մեծահասակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Նույն հասցեից հոսպիտալացվածներն են 2016 թվականին ծնված մեկ և 2020 թվականին ծնված երկու երեխա, ինչպես նաև երկու կին: Համալսարանական մասնագետների կողմից որոշվել է երեխաների թունավորման մակարդակը: Թե՛ երեխաները, թե՛ մայրերը ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն: Բուժման արդյունքում պացիենտների մոտ գրանցվել է դրական դինամիկա, և նրանք շուտով դուրս կգրվեն համալսարանական հիվանդանոցից»,- գրել է Դանիելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter