HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ-տնօրենին

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ: Հայտնում է նախագահի աշխատակազմը։

«Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը և վստահություն հայտնել, որ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա:

ԱՄՀ կառավարիչ-տնօրենն իր խոսքում առանձնահատուկ շեշտել է վերջին տարիներին Հայաստանի տպավորիչ ֆինանսական ցուցանիշները, ընդգծելով, որ տարածաշրջանում կայուն և վերջնական խաղաղության հաստատման պարագայում տնտեսական աճի առավել լայն հնարավորություններ և ուղղություններ կարձանագրվեն։

Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել ներկայում առկա մարտահրավերների և համաշխարհային տնտեսության զարգացման ու առաջընթացի վրա դրանց ազդեցության վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter