HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սուրեն Մարտիրոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք. Գյումրի)։

Մասնավորապես՝

- խոհանոցի պատերի և առաստաղի որոշ հատվածների մակերևույթները պատված են եղել բորբոսով, եղել է մասնիկների թափվելու վտանգ,

- աշխատանքային սարքավորումների մակերևույթները եղել են ոչ նորոգ վիճակում՝ կոռոզիայի հետքերով:

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter