HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Մոնղոլիայի վարչապետին

Դավոսում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Մոնղոլիայի վարչապետ Օյուն-Էրդենե Լուվսաննամսրային: Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության ակտիվացման հարցեր:

Երկուստեք կարևորվել է դեպի ծով ելք չունեցող երկրների խմբի շրջանակում փոխշահավետ գործընկերության խթանումը:

Կողմերն ընդգծել են հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչողության բարձրացման նպատակահարմարությունը՝ տուրիզմի, մշակութային և գործարար կապերի հաստատման ու սերտացման ճանապարհով»,- ասվում է նախագահականի հաղորդագրությունում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter