HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Ղազարյանը՝ Լոռու մարզպետ

Կառավարության որոշմամբ Արամ Ղազարյանին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ: Մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել այս տարվա սկզբին, երբ հունվարի 4-ին Արամ Խաչատրյանն ազատվեց պաշտոնից։

Դրան նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցը Լոռու մարզ, որի ժամանակ նա դժգոհ էր մնացել կառավարության սուբվենցիոն ծրագրերի իրականացման որակից։  

Արամ Ղազարյանը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, 2016-ից երկուսուկես տարի եղել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, ապա նույն պաշտոնը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզում, իսկ հետո՝ մինչև անցած տարի, Շիրակի մարզում է ղեկավարել Ոստիկանության մարզային վարչությունը։

Լուսանկարը՝ tert.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter