HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չինաստանի վարչապետը Ռուսաստանի խնդրանքով հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահի հետ

Պեկինը մերժել է Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Չինաստանի պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ հանդիպման Կիևի առաջարկը։ Այդ մասին գրում է Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի մեկնարկից առաջ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը խոսել էր «խաղաղության բանաձևի» շուրջ բանակցություններին Չինաստանի միանալու կարևորության մասին և ակնարկել, որ Զելենսկին այդպիսի հանդիպման հնարավորություն կունենա:

Սակայն, ամերիկյան վարչակազմի անանուն բարձրաստիճան աղբյուրները պնդում են, որ չինական կողմը միտումնավոր հրաժարվել է որևէ հանդիպումից այն բանից հետո, երբ Ռուսաստանը Պեկինին խնդրել է դադարեցնել Ուկրաինայի հետ դիվանագիտական շփումները։

Ինչպես նշում է Politico-ն, այդ որոշումը կարող է վկայել այն մասին, որ Չինաստանը մտադիր չէ հասնել Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը, փոխարենը կանգնած է Ռուսաստանի կողքին՝ Մոսկվային մատակարարելով ռազմական նշանակության սարքավորումներ։

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր օրակարգում Չինաստանի վարչապետի հետ հանդիպում չկար, քանի որ վերջինս չի համարվում երկրի առաջնորդ։ 

«Մեր վարչապետը կհանդիպի նրա հետ։ Ես ուրախ կլինեմ հանդիպել Չինաստանի առաջնորդի հետ: Որքան ես գիտեմ, Սի Ծինփինն է որոշումներ կայացնում, իսկ Ուկրաինայում ես եմ որոշումներ կայացնում <...> Ինձ պետք չի ամեն տեսակ երկխոսություն, ինձ անհրաժեշտ են կարևոր որոշումներ՝ այդ որոշումները կայացնող առաջնորդներից»,- ասել է նախագահ Զելենսկին։

Լուսանկարը՝ Fabrice Coffrini/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter