
Ըստ ուկրաինական զինուժի՝ ՌԴ արձակած 33 անօդաչուից 22-ը խոցվել է
Ռուսական զորքերը հունվարի 18-ի գիշերն անօդաչուներով կրկին հարձակվել են Ուկրաինայի վրա։ Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ հարձակման ընթացքում գործի է դրվել Shahed 136/131 տեսակի 33 անօդաչու։
Ուկրաինացի զինվորականները հայտնել են, որ անօդաչուներն արձակվել են Կրասնոդարի երկրամասի և Կուրսկի մարզի տարածքներից։
Ուկրաինական կողմի փոխանցմամբ՝ հաջողվել է խոցել 22 անօդաչու, մյուսները հասել են իրենց թիրախներին։
Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության ուժերն աշխատել են Սումիի, Նիկոլաևի, Խերսոնի, Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի և Խմելնիցկիի մարզերում։ Ուկրաինական զինուժն այլ մանրամասներ չի ներկայացրել։
Լուսանկարում՝ իրանական արտադրության Shahed անօդաչուն, defencesecurityasia.com-ից
Մեկնաբանել