Հայաստան է ժամանել Իրանի ներքին գործերի նախարարը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրավերով այսօր երկօրյա այցով Հայաստան է ժամանել Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությունը:
Այցի շրջանակում նախատեսվում են Մոսթաֆա Մոհամադ Նաջարի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով հանդիպումներ են նախատեսվում նաև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել