HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հունվարի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ հունվարի 21-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում, 22-23-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Հունվարի 19-21-ին առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, հունվարի 19-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 20-21-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքի հունվարի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 13.1°C (2018թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան -17.5°C (1973թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան -2.7°C

Երևան քաղաքում հունվարի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի երեկոյան, 22-23-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter