HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Կառավարության լրատվական ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որով հստակ նկարագրվում է տարածաշրջանում տրանսպորտային և այլ ենթակառուցվածքային կապերի ապաշրջափակման հեռանկարը, կառուցվածքը, տրամաբանությունը և հիմնական սկզբունքները:

Զրուցակիցները քննարկել են նաև սահմանազատման գործընթացի սկզբունքների և իրավական հիմքերի վերաբերյալ հարցեր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter