
Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնություն է մեկնարկել
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնություն:
ԿԳՄՍՆ լրատվության եւ տեղեկատվության վարչության հաղորդմամբ, նոր նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ամիս կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցները հետևյալ 10 անվանակարգերում.
- «Չափորոշչի ներդրմանն աջակցող լավագույն տնօրեն»
- «Չափորոշչի ներդրմանն աջակցող տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնող լավագույն տեղակալ»
- «Լավագույն խմբակավար»
- ««Հայոց լեզու և գրականություն» բնագավառի լավագույն ուսուցիչ»
- ««Հայրենագիտություն» բնագավառի լավագույն ուսուցիչ»
- ««Օտար լեզուներ» բնագավառի լավագույն ուսուցիչ»
- «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)» բնագավառի լավագույն ուսուցիչ»
- ««Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառի լավագույն ուսուցիչ»
- ««Արվեստ և արհեստ» բնագավառի լավագույն ուսուցիչ»
- ««Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի լավագույն ուսուցիչ»
Նախաձեռնությանը հայտեր կարող են ներկայացնել տվյալ պահին աշխատող տնօրենները, փոխտնօրենները, ուսուցիչները՝ իրենց լիազոր մարմին /Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ/ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, տեղեկանք աշխատավայրից, ինչպես նաև անվանակարգերի համար պահանջվող նյութերը /տես՝ կից ներկայացվող ընթացակարգը/:
Հավելյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 010-572-100 և 033-572-100 հեռախոսահամարներին /«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ, Լիլիթ Մկրտչյան/:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ Հունվար ամսին ներկայացվող հայտերի՝ լիազոր մարմին ներկայացնելու ժամկետը հունվարի 24-ն է, իսկ լիազոր մարմնի կողմից ԿԶՆԱԿ ներկայացնելու ժամկետը՝ հունվարի 26-ը:
Լուսանկարում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը/primeminister.am
Մեկնաբանել