HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարին

Խորվաթիա պաշտոնական այցի շրջանակներում հունվարի 19-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հանդիպումը: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, և քննարկումների արդյունքներով Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Զագրեբում այցելել էր «Խորվաթ զոհերի ձայնը. ցավի պատ» հուշարձան, որտեղ տեղի էր ունեցել ծաղեպսակի զետեղման արարողություն։

Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի ուղեկցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզայանն այցելել է նաև «Կլովիչի պարտեզ» պատկերասրահ, որտեղ ցուցադրված են խորվաթ հայտնի քանդակագործ Իվան Մեշտրովիչի աշխատանքները»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter