HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքի մարզի մի շարք քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել

Հունվարի 19-ին, ժամը 22:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:06-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.84⁰ և արևելյան երկայնության 48.80⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շամախի քաղաքից 89 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5․2 մագնիտուդով երկրաշարժ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ` էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

«Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի մի շարք քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter