HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռիում, Տավուշում, Սյունիքում օդի ջերմաստիճանը կնվազի 14-16 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում հունվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ին կեսօրից հետո, 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնաային շրջաններում՝ ձյուն և մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, հունվարի 20-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 14-16 աստիճանով։

Երևանում հունվարի 20-ի և 24-ի ցերեկը, 21-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։

Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter