HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվան ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին

Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Հիշեցնեմ, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահում է Եվրասիական տնտեսական խորհրդում։ Դա նույնպես ենթադրում է պատվիրակությունների, այցերի փոխանակում։ Մայիսին Մոսկվայում նախատեսվում է անցկացնել Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը, և, բնականաբար, ռուսական կողմն ակնկալում է, որ դրան կմասնակցի նաև Հայաստանի առաջնորդ վարչապետ Փաշինյանը»,- ընդգծել է ռուսաստանցի դեսպանը։

Նրա խոսքով՝ բարձր և ամենաբարձր մակարդակներով փոխայցելությունները սովորական երևույթ են միջպետական հարաբերությունների պրակտիկայում, և այդ հարցը եղել է, կա և մնում է օրակարգում:

«Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս՝ մեկ ամիս առաջ, այստեղ՝ Երևանում, կայացավ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը գլխավորում են մեր երկրների փոխվարչապետները: Դրան մասնակցում էին ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի տարբեր գերատեսչությունների բավականին մեծ թվով բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Դա շատ կարևոր, նշանակալի իրադարձություն էր մեր երկկողմ հարաբերություններում։ Իհարկե, այն որոշումները, որոնք կայացվել են, կարևոր որոշումներ են, դրանք կիրականացվեն ու, բնականաբար, կպահանջեն շփումներ, այցելություններ»,- նշել է Կոպիրկինը։

Նա հավելել է, որ ռուսական կողմից հայ գործընկերներ կան մի շարք հրավերներ մասնակցելու 2024 թվականին նախատեսվող նշանակալի միջոցառումներին։ «Ես հիմա ամեն ինչ չեմ թվարկի, մենք աշխատում ենք այդ հարցերի շուրջ։ Իհարկե, նման փոխայցերը, այդ թվում՝ բարձր մակարդակի այցերը, օրակարգում են», - թեման եզրափակել է ռուսաստանցի դեսպանը։

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter