HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարը Դաշինքի երկրներին կոչ է արել առաջիկա 20 տարիներին պատրաստվել Ռուսաստանի դեմ պատերազմի

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը Դաշինքի անդամ երկրներին կոչ է արել առաջիկա 20 տարում պատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմին: Այդ մասին գրում է The Telegraph-ը:

«Մենք պետք է գիտակցենք, որ խաղաղության այս պայմաններում շարունակական ապրելը երաշխավորված չէ: Եվ հենց այդ պատճառով էլ մենք պատրաստվում ենք Ռուսաստանի հետ հակամարտությանը։ Բայց քննարկումը շատ ավելի լայն է: Սա և՛ արդյունաբերական բազան է, և՛ նաև մարդիկ, որոնք պետք է հասկանան, որ իրենք որոշակի դեր են խաղում»,- հայտարարել է Բաուերը։

Ծովակալը նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է «ավելի պատրաստ» լինի սպառնալիքների լայն շրջանակին ու դրա համար պետք է մշակել համակարգ, որը պատերազմի դեպքում թույլ կտա առավել մեծ թվով մարդկանց զորակոչել։

Բաուերը որպես օրինակ է բերել Շվեդիայի իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ այդ երկիրը պետք է պատրաստվի Ռուսասանի հետ հնարավոր պատերազմին։ Նրա կարծիքով, Դաշինքի մյուս երկրները ևս պետք է սկսեն դա անել, «գիտակցելով, որ հաջորդ 20 տարում ամեն ինչ չէ, որ հարթ է լինելու»։

Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության նախարար Կառլ-Օսկար Բուլինը հունվարի 8-ին քաղաքացիներին կոչ էր արել պատրաստ լինել նրան, որ կարող է պատերազմ սկսվել։ Շվեդ նախարարը հայտարարել էր, որ չնայած նրան, որ այդ երկիրը երկար տարիներ չեզոք էր, աշխարհը Ստոկհոլմի համար «ոչ անփոփոխ հաստատուն չէ»։ Նա նաև բոլոր բնակիչներին կոչ արել օգնել ստեղծելու Շվեդիայի տոտալ պաշտպանություն։ 

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter