
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան
Վիեննա, 5 հուլիսի, 2012թ. - Մյուս շաբաթ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյեն կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան, որտեղ հանդիպումներ կունենա պետության ղեկավարների, քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Զանյեն Բաքվում հանդիպումներ կունենա հուլիսի 8-ին և 9-ին, Թբիլիսիում և Բաթումիում՝ հուլիսի 10-ին և 11-ին, իսկ Երևանում՝ հուլիսի 11-ին և 12-ին:
Այցի ընթացքում գլխավոր քարտուղարը բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում պետությունների արտաքին գործերի նախարարների հետ կքննարկի համագործակցությունը ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական, ինչպես նաև մարդկային ուղղություններով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել