HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը հարվածել է Դամասկոսի արվարձաններից մեկին. կա առնվազն 4 զոհ

Իսրայելը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկին, ինչի հետևանքով զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի չորս անդամ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ Զոհերի թվում, ինչպես նշվում է, իրանական էլիտար ստորաբաժանման տեղեկատվական ստորաբաժանման բարձրաստիճան աշխատակից կա։ 

Գործակալության զրուցակցի խոսքով՝ Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսկի արևմուտքում գտնվող Մեզա թաղամասի բազմահարկ շենքերից մեկին։ Reuters-ին մեկ այլ աղբյուր էլ պատմել է, որ շենքն օգտագործում էին սիրիական կառավարությանն աջակցող իրանցի խորհրդականները։ Հարվածի հետևանքով շենքն ամբողջությամբ ավերվել է։

Դամասկոսի Ալ-Մուվասաթ հիվանդանոցի տնօրեն Իմամ ալ-Ամինը սիրիական Al Watan թերթին հայտնել է, որ հարձակումից հետո հիվանդանոց է բերվել մեկ մարմին և երեք վիրավոր, այդ թվում մի կին։ 

Սոցիալական ցանցերում տեղեկություններ են հայտնվել, որ հարվածի հետևանքով զոհվել է պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման առաջնորդներից Աքրամ ալ-Աջուրին, սակայն կազմակերպության ներկայացուցիչը հերքել է դա: Նա Reuters-ին հայտնել է, որ հարվածի հետևանքով խմբավորման անդամներից ոչ ոք չի տուժել:

Իսրայելը հրապարակման պահին տեղի ունեցածը դեռ չի մեկնաբանել։

Լուսանկարը՝ Luoai Beshara/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter