HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի ծառահատում կատարած և ՇՄՆ մեքենան ձորը գցած վարորդները ձերբակալվել են

Հունվարի 19-ին՝ ժամը 17.44-ին, ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել անտառային կոմիտեի ծառայության աշխատակիցը և խնդրել, որ Իջևան-Վազաշեն խաչմերուկ շտապ պարեկային կարգախումբ մոտենա:

Ինչպես հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը, նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անտառային կոմիտեի ծառայության աշխատակիցը Վազաշեն բնակավայրի վերջնամասում փորձել է կանգնեցնել փայտանյութով բարձված առանց համարանիշերի ԳԱԶ-66 և ՈՒԱԶ մակնիշի մեքենաները, սակայն ՈՒԱԶ-ը դիտավորությամբ հարվածել է Շրջակա միջավայրի նախարարության «Նիսան Պատրուլին», ինչի հետևանքով մեքենան ընկել է ձորը, իսկ ԳԱԶ-66-ը և ՈՒԱԶ-ը հեռացել են:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է փայտանյութով բեռնված և փախուստի դիմած ՈՒԱԶ-ի և ԳԱԶ-66-ի վարորդների ինքնությունը: ՈՒԱԶ-ի 23-ամյա և ԳԱԶ-66-ի 59-ամյա վարորդները հայտնաբերվել, ձերբակալվել և, մեքենաներով հանդերձ, տեղափոխվել են Իջևանի բաժին, որտեղ 23-ամյա երիտասարդը հայտնել է, որ փայտանյութը ապօրինի ձեռք է բերել Բերդ համայնքի անտառտնտեսության տարածքից՝ հատելով ծառի ճյուղեր: Նաև հայտնել է, որ ինքն է ՈՒԱԶ-ով հարվածել և Նիսան Պատրուլը գցել ձորը: Իսկ 59-ամյա տղամարդը հայտնել է, որ Վազաշեն բնակավայրի անտառից ապօրինի հատել է երկու կանգուն ծառ:

ՈՒԱԶ-ը և ԳԱԶ-66-ը տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք:

23-ամյա և 59-ամյա վազաշենցի տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter