HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակիչներն օձեր են նկատել

Հուլիսի 4-ից 9-ին բնակիչներից ահազանգեր են ստացվել հետևյալ հասցեներում օձ նկատելու վերաբերյալ. Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 17/1 տուն, Մազմանյան 5/17, Ղափանցյան 18/2 շենքի բակ, Շրջանցիկ թունելի թիվ 60 տուն, Կոտայքի մարզի Զովունի և Արզնի գյուղեր, Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղ:

Դեպքի վայրեր մեկնած ՃԿԿ օպերատիվ խմբի և հատուկ մասնագետի օգնությամբ օձերը հայտնաբերվել ու տեղափոխվել են անվտանգ տարածք:

Անցած օրերի ընթացքում օձեր են նկատվել Երևանի Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 45 տանը, Դավիթ Բեկի 172 հասցեի մոտակայքում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում: Տեղանքի ուսումնասիրության արդյունքում օձ չի հայտնաբերվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter