
Բաքուն և Մոսկվան ստորագրել են համագործակցության զարգացման եռամյա ճանապարհային քարտեզ
Ադրբեջանն ու Ռուսաստանը ստորագրել են 2024-2026 թվականների համագործակցության առանցքային ուղղությունների զարգացման ճանապարհային քարտեզը: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պետական տեղեկատվական գործակալությունը (AzerTag)։
Փաստաթուղթը ստորագրել են երկու երկրների փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևը և Ալեքսեյ Օվերչուկը։
AzerTag-ի փոխանցմամբ՝ ճանապարհային քարտեզը հստակ քայլեր է նախատեսում առևտրատնտեսական, ներդրումային, տրանսպորտային, արդյունաբերական, ագրարային, էներգետիկ, զբոսաշրջության, հումանիտար, սոցիալական, ինչպես նաև պարենային անվտանգության, նորարարությունների ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել