HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներ

Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, հունվարի 19-ին ստանալով տեղեկություն կալանավորված անձ ՀՀ-ին «Արթիկ» բժշկական կենտրոն ուղեկցած պահպանության ապահովման բաժնի ծառայողներից, ժամը 12։25-ի սահմաններում ՀՀ-ին բժշկական կենտրոնից վերադառնալուց հետո ենթարկել են անձնական խուզարկության։ 

«Խուզարկությամբ վերջինիս գոտկատեղից հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս։

Նույն օրը՝ ժամը 13։05-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել ՁՊՎ-ից հիմնարկ ընդունված կալանավորված անձ ԱԲ-ին։

Արդյունքում՝ ԱԲ-ի տաբատի գոտու տակից  հայտնաբերվել է 2 բջջային հեռախոս։ 

Դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ»,- նշված է ՔԿՀ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter