HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Քերոբյանն ընդունել է SK Ecoplant ընկերության գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է SK Ecoplant ընկերության գլխավոր տնօրեն Ին-Կյու Լիմի գլխավորած պատվիրակությանը՝ հայ-կորեական տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը։ Այս մասին հաղորդում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

«SK Ecoplant-ը հանդիսանում է կորեական SK կոնգլոմերատի դուստր միավորում: Վերջինս Fortune գործարար ամսագրի կողմից հրապարակվող Fortune Global 500 համաշխարհային 500 խոշորագույն ընկերությունների վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 92-րդ տեղը:

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հնարավորությունները վերականգնվող էներգիայի (մասնավորապես՝ արևային էներգիա, հողմային էներգիա և թափոնների էներգետիկ օգտահանում) ոլորտում, քամու և արևային էներգիայի արտադրության ուղղությամբ։

Վահան Քերոբյանը հյուրերին ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններն ու միջազգային տարբեր կառույցների հետ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter