
Բելգորոդի մարզում Իլ-76 է կործանվել. ինքնաթիռում կար 74 մարդ, մեծ մասը՝ ուկրաինացի ռազմագերիներ
ՌԴ Բելգորոդի մարզում կործանվել է ՌԴ զինված ուժերի Իլ-76 ռազմական ինքնաթիռ։ Այդ մասին հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները, այդ թվում 112-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ինքնաթիռում եղել է 74 մարդ: Նախնական տվյալներով նրանք բոլորը զոհվել են։
TACC գործակալությունն էլ, հղում անելով ՌԴ ՊՆ-ին, հայտնում է, որ ինքնաթիռը կործանվել է Մոսկվայի ժամանակով 11:00-ին (Երևանի ժամանակով՝ 12:00-ին)։
«Օդանավում կար Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինծառայող, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվում էին Բելգորոդի մարզ, օդանավի անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող»,- նշվում է ռուսական պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Ինքնաթիռի կործանման վայրում աշխատում են փրկարար ծառայությունը, հրշեջ ծառայությունը և ոստիկանությունը։
Այլ մանրամասներ դեռևս չեն փոխանցվում։
Կոլաժը՝ 24tv.ua-ից
Մեկնաբանել