
Հանրահայտ «The Drink Business»-ը պատմում է «Արմենիա Վայն» ընկերության գինիների մասին
Վճարովի բովանդակություն
Երբ «Արմենիա Վայն» ընկերության և հայկական գինու մասին պատմում են համաշխարհային մամուլում առաջնային դիրքեր զբաղեցնող հարթակները, դա պարզապես ընկերության ձեռքբերումը չէ․ դա լրջագույն քայլ է՝ Հայաստանն աշխարհին լավագույնս ներկայացնելու և մեր երկրի մասին պատմելու՝ հենց գինու լեզվով։
Աշխարհահչակ «The Drink Business» ամսագիրը, ներկայացնելով համաշխարհային գինու առաջատար բրենդները, ծավալուն անդրադարձ է կատարել «Արմենիա Վայն» ընկերության օրգանական «ԲիոՆէ» և ուլտրա պրեմիում դասի «Թարիրի Կարասում» կարմիր գինիներին։
«Հայկական խաղողագործությունը գալիս է դարերի խորքից, իսկ «Արմենիա Վայն» ընկերության հիմնած գինեգործական արդյունաբերությունը երաշխավորում է հայկական գինու փայլուն ապագան»,- մասնավորապես գրում է «The Drink Business»-ը և մանրամասն նկարագրում հայկական օրգանական «Բիոնէ» գինին, որն ունի միջազգային սերտիֆիկացում «ԷկոՍերտ» ընկերության կողմից։
«Թարիրի Կարասումն այն հայկական գինին է, որը պահպանում է հայկական գինեգործական 6000-ամյա ավանդույթները։ Հնացում անցնելով կավե կարասներում՝ այս գինին բյուրեղյա կերպով փոխանցում է հայկական տերուարի առանձնահատկությունները»,- պատմում է բրիտանական «The Drink Business» ամսագիրը։
Խմիչքի աշխարհում մեծ ճանաչում վայելող «The Drink Business»-ը լուսաբանում է խմիչքների համաշխարհային արդյունաբերության նորությունները, միտումները և ուղղությունները: Այն տեղեկատվություն է տրամադրում տարբեր ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների մասին: Հարթակը ներառում է նաև արդյունաբերության իրադարձություններ, համաշխարհային շուկայի վերլուծություն և հարցազրույցներ՝ արտադրանքի թողարկման և խմիչքների բիզնեսի հիմնական դերակատարների հետ։
Մեկնաբանել