HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանն այցելել է Ղազախստանի ՊՆ ռազմական քոլեջ

Հունվարի 24-ին` Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Շոկան Վալոխանովի անվան ռազմական քոլեջ։

ՊՆ հաղորդմամբ, ռազմական քոլեջում Սուրեն Պապիկյանը հանդիպել է քոլեջի հրամանատարի և Ղազախստանի զինված ուժերի գլխավոր սերժանտի հետ։ Նախարարին ներկայացվել են քոլեջի ուսումնական ծրագրերը։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական քոլեջի և ՀՀ պաշտպանության նախարարության սերժանտների պատրաստության կենտրոնի միջև համագործակցության զարգացման ուղղությամբ։ Այնուհետև Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել քոլեջում, ծանոթացել կրթության պայմաններին, գրառում արել քոլեջի պատվավոր հյուրերի հուշամատյանում»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ ՊՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter