
Կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Պուշկինի փողոց հատվածի երթևեկությունը
Երևանում, ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված, այսօր՝ հունվարի 25-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունվարի 26-ի 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Պուշկինի փողոց միջանկյալ հատվածի երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը։
Լուսանկարը՝ Երեւանի քաղաքապետարանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել