HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանվել է չժանգոտվող պողպատի արտահանման քանակական և ժամկետային սահմանափակում

Կառավարությունն ընդունել է որոշում՝ սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու նպատակով: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Հայաստանում սև մետաղների արդյունավետ հանքավայրերի (ինչպես նաև՝ մետաղական պղնձի արտադրության) բացակայության պարագայում հայկական մետաղամշակման ընկերությունները որպես հումք օգտագործում են մետաղի տեղական ջարդոնն ու թափոնը։ Ըստ հիմնավորման՝ 2 տարի առաջ մետաղի ջարդոնի արտահանումը կառավարության որոշմամբ արգելվել է՝ տեղական վերամշակող ընկերությունների համար հումքի դեֆիցիտ չառաջացնելու և արտադրական շղթան խորացնելու նպատակով։ Սակայն կան մետաղների տեսակներ, որոնք Հայաստանում փաստացի չեն վերամշակվում։ Մասնավորապես, չժանգոտվող պողպատը։ Ընկերությունները նշել են, որ դեռ մինչև արգելքը իրենք հավաքել և գնել են ընդհանուր մոտ 4 հազար տոննա չժանգոտվող պողպատի ջարդոն։ Ընկերությունները խնդրել են թույլ տալ իրենց ֆիքսված ժամանակահատվածում արտահանել հավաքված ջարդոնը՝ վճարելով համապատասխան տուրքը։ Ստացված գումարն էլ ուղղել իրենց բիզնեսի ընդլայնմանը։ Այսպիսով՝ առաջարկվում է ընդունել այնպիսի որոշում, որը հնարավորություն կտա բոլոր տնտեսվարող սուբյեկտներին օգտվել բացառության հնարավորությունից։ Միաժամանակ սահմանվել է չժանգոտվող պողպատի արտահանման քանակական և ժամկետային սահմանափակում, և այդ ապրանքների արտահանման գործընթացի նկատմամբ պատշաճ հսկողություն»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։

Լուսանկարը՝ freepik.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter