HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովի հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը հուլիսի 5-8 Լոռիում գումարեց իր 17-րդ Գերագույն ժողովը: Քննարկելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գործունեությունը, անցած երկամյակում երկրում տեղի ունեցած քաղաքական ու հասարակական զարգացումները, խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու հաջորդած իրադարձությունները՝ Ժողովը կատարել է իրավիճակի արժևորում և նախանշել առաջիկա երկու տարիներին Հայ Յեղափոխական Դաշնակցության հայաստանյան գործունեության հիմնական ուղենիշները, ռազմավարությունն ու անելիքները:

Գերագույն ժողովն ընթացավ միասնականության և համախմբվածության մթնոլորտում: Կուսակցությունը վճռական է Դաշնակցության ավանդույթների, հեղափոխական, ընկերվարական, ժողովրդավարական, ազգային ծրագրային հենասյունների վրա խարսխված իր գործուեությունը ծավալել երկրում ազատության ու արդարության, ազգային մեր խնդիրների լուծման համար պայքարում:

ՀՅԴ հայաստանյան կազմակերպությունը համահայկական կառույցով շարունակելու է իր երթը մեր երկրի ազգային ռազմավարական խնդիրների լուծման, ծառացած մարտահրավերների հաղթահարման, հայության արդար դատի հաղթանակի համար՝ մերժելով պարտվողական կեցվածքները, պարտադրելով վերջնականապես հրաժարվել հայ-թուրքական նվաստացուցիչ արձանագրություններից:

Գերագույն ժողովը վերահաստատում է երկրում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու՝ գործող իշխանությունների հեռացման և վերջիններիս սպասարկող առկա արատավոր համակարգի վերացման քաղաքական ուղեգիծը: ՀՅ Դաշնակցության ընդդիմադիր գործելաոճը արտահայտվելու է բոլոր բնագավառներում: Անաչառ քննադատության հետ մեկտեղ Դաշնակցությունը հանդես կգա այլընտրանքային ծրագրեր ու լուծումներ ներկայացնող քաղաքական ուժի հանգամանքով:

ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը վճռական է պայքարը շարունակել Հայաստանի Հանրապետությունում պետության, կուսակցության և քաղաքական իշխանության նույնացման, մեր երկրում արդարության ու արդարադատության հաստատման, քաղաքացուն ազատ ապրելուն, աշխատելուն և արարելուն խանգարող բոլոր խոչընդոտների չեզոքացման ուղղությամբ:

Պետությունը թուլացնող այդ երևույթների և ձախողված տնտեսական քաղաքականության հետևանքն են ահագնացող աղքատությունը, սոցիալական բևեռացումը, սպառնալի ծավալների հասնող արտագաղթը, օրավուր աճող արտաքին պարտքը, ազատությունը խոչընդոտող մենաշնորհների ամրապնդումը, որոնց արդյունքում վերանում է ապագայի նկատմամբ հավատն ու վստահությունը:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների և ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցելու է մեր երկրում քաղաքական ընտրության միջոցով բոլոր մակարդակներում ժողովրդի իշխանության հաստատման համոզումով: Համոզված ենք, որ ազգային նպատակների իրականացման, սոցիալական արդարության և ժողովրդավարության հաստատման երաշխիքը ազատ քաղաքացին և արդար պետությունն են:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպությունը վճռական է այս գործում շարունակել իր ընթացքը և հետամուտ լինել ստանձնած առաքելությանը՝ մեր երկրում հաստատել արդարություն և ազատություն:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողով
8 հուլիսի, 2012թ.,
Լոռի

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Խոսքեր,խոսքեր ու անվերջ չիրականացնող խոստումներ-1918 թվից սկսած: 1920 թվին մեռած մի ծերունու մումիա: 21-րդ դարում զավեշտական հնչող «Մահ կամ Ազատությունն» էլ երևի DIY ակումբները պայթեցնողներով «ոգևորվածների» կարգախոսն է: Դե մի բան պիտի չէ՞ որ պայթեցվեր,որ «արդար սահմանադրական կարգի համար պայքարող» «հայրենասերը» իր ԷԺԱՆ հայրենասիրությունը ՎԱՃԱՌԵՐ օլիգարխների թիկնազորներից հալածվող ժողովրդին: Կեցցեն ՀԵՇՏ թիրախները և Դաշնակ դարձած Տաշնակի «լիքը» հայրենասիրությունը: Սյունիքում շատերը փսփսում են. «գազի գործը Սյունիքում դաշնակների ձեռն է,բենզինն էլ-հանրապետականների ձեռը»: Կապանի դաշնակ քաղաքապետ Արթուր Աթայանը Կապանում 3 հարկանի վիլա է կառուցում/կառուցել - 4 կողմից շրջապատված մինչև 10 մետր բարձրության հասնող պարիսպներով: ԴՐՈ՞-ից է պաշտպանվում «հասկանալի փողերով» վիլա կառուցող քաղաքապետը,որը մայիսյան ԱԺ-ի ընտրությունների ժամանակ ՆՈՒՅՆԻՍԿ ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵՑ հրապարակայնորեն պաշտպանել ՅՀԴ-ի թեկնածուին: Բա ՀԱՆՔԱՅԻՆ ԿԼԱՆԻՆ հո չէր բարկացնի. վերջը տեղ շահեր կան,փողեր կան, նորից «քաղաքապետ» ԴՐՎԵԼՈՒ հարցեր կան: .................................................... ՅՀԴ-վերցրեք Ժիրայր Սեֆիլյանին ու միասին ՀԵՌԱՑԵՔ Հայաստանից:
- - -
Comment 1 - - bla bla bla, just shut up big mouth,,,, its good that you are not in Armenia..
Գոհար
ՀՅԴ - վաղուց ի վեր արդէն մեռած կարոյց դարձած է եւ ձեւով մը կը ջանայ գոյատեւիլ իր պատեապաշտ ջոջերով: Յեղափոխակա՞ն...վրաս գրէ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter