HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիսիան-Գորիս, Թթուջուր-Նավուր, Նորովան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 09։15-ի դրությամբ, Գնդեվազ-Ջերմուկ, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Սաստիկ բքի և ձնահյուսի պատճառով Սիսիան-Գորիս (Հարժիսից մինչև Գորիս) և Շինուհայրից դեպի Տաթև, Թթուջուր-Նավուր, Նորովան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանավանի լեռնանցքը, Սիսիանի խաչմերուկից մինչև Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Նաիրիի, Ստեփանավանի, Թումանյանի, Լոռիի, Նոյեմբերյանի, Արագածի, Ապարանի, Թալինի, Արթիկի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter