HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը պահանջում է Ղազարավանի նախկին համայնքապետից բռնագանձել 17 անշարժ գույք և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 23-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 97-րդ հայցադիմումը:

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքի նախկին ղեկավարներից մեկից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 

  • 17 անշարժ գույք
  • 2 տրանսպորտային միջոց
  • 15 մլն 533 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել
  • շուրջ 19 մլն դրամ՝ որպես ապօրինի գույքի օտարումի ստացված եկամտի մնացորդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter