
Փաստաբանների ցույցը՝ նախագահականի առջև (վիդեո)
Այսօր նախագահի նստավայրի առջև բողոքի ցույց էին կազմակերպել փաստաբանները՝ ի պաշտպանություն 15 տարվա ազատազրկման դատապարտված Արա Կարապետյանի: Հիշեցնենք՝ նա Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործով դատապարտված 10 ամբաստանյալից մեկն է:
Դատարանը հիմնավորված է համարել, որ Կարապետյանը Նոր Նորքի նախկին փոխոստիկանապետի հետ ստեղծել է հանցավոր խումբ, որն էլ իրականացրել է ինչպես վերոնշյալ, այնպես էլ մի շարք այլ հանցագործություններ:
Փաստաբաններից բացի` այսօրվա բողոքի ակցիային մասնակցում էին Արա Կարապետյանի հարազատները, որոնք ևս պնդում էին, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռն անարդարացի է, և դատավորն ուղղակի պատվեր է կատարել:
Արա Կարապետյանը «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի և նորաձևության «ԱՍ» հանրախանութի սեփականատերն է, Հայաստան կոշիկ ներկրող ամենախոշոր գործարարը:
Մեկնաբանել