HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներ

Հունվարի 26-ին՝ ժամը 14։09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուսան Շերամի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։37-ին, մարվել՝ 15։08-ին։ Այրվել է BMW X3 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Բ., ծնված 1997 թ.) և մասամբ ջերմահարվել նշված տարածքում գործող ավտոտեխսպասարկման կետի կախովի առաստաղը՝ մոտ 4 քմ:

Հրդեհի հետևանքով կա երկու տուժած, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter