HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հավաք Նիցցայում՝ արցախահայության իրավունքների պաշտպանության պահանջով

Այսօր՝ հունվարի 27-ին, եվրոպական մի շարք քաղաքներում հավաքներ են տեղի ունեցել՝ Արցախի ազատագրման, արցախցիների իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակման, Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու եւ Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու պահանջներով։

Ֆրանսիայի Նիցցա քաղաքում տեղի ունեցած հավաքից «Հետքին» լուսանկարներ եւ տեղեկատվություն է տրամադրել դրա մասնակիցներից Աննելին Սաբադելը։

Հավաքին ելույթ են ունեցել Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին եւ թուրք սոցիոլոգ, գրող, Ֆրանսիայի քաղաքացի Պինար Սելեկը։

«Մենք պետք է աջակցենք Հայաստանին, այն միակ ժողովրդավարական երկիրն է (տարածաշրջանում-խմբ.), սա մեր պայքարն է խավարամտության դեմ, ես հայ չեմ, բայց մինչև վերջ պաշտպանելու եմ Հայաստանը»,-ասել է թուրք գրողը։ Իսկ քաղաքապետ Էստրոզին ընդգծել է հայ համայնքի համախմբվածության անհրաժեշտությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter