![](/static/articles/16/38/23/l-vMZfsFxZ27.jpg)
Մայր Աթոռի միաբաններն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված հայորդիների հիշատակին և աղոթք բարձրացնելու նրանց հոգիների հանգստության համար։ Հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել