HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոչ ՀՀ ԶԼՄ-ներին՝ գոնե վերջին փուլում հետևողական լուսաբանել Արցախի նախագահական ընտրապայքարը

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայանալու են հերթական նախագահական ընտրությունները։ Միջազգային ճանաչման ձգտող երկրի համար ազատ, մրցակցային և թափանցիկ ընտրությունները շատ կարևոր են հետագա զարգացման և բոլոր ոլորտներում բարեփոխումների համար։

Ըստ այդմ էլ երիցս կարևորվում է, որ նախընտրական պայքարն անցնի կառուցողական քաղաքական բանավեճերի մթնոլորտում և հայտնվի հասարակության հետաքրքրության և ուշադրության կենտրոնում: Իսկ դա ապահովելու համար անհրաժեշտ է նաև Հայաստանի հանրության, տեղեկատվական դաշտի ներգրավվածությունը։ Մինչդեռ վերջիններիս անդրադարձը ԼՂՀ հասարակական-քաղաքական զարգացումներին չի կարելի համարժեք համարել:

Այս բացը լրացնելու համար Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներին կոչ ենք անում հետևողական, շահագրգիռ ու պրոֆեսիոնալ լուսաբանում ապահովել Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրապայքարի գոնե վերջին փուլում։ Նկատի ունենալով ԼՂՀ-ում և ՀՀ-ում առկա գործընթացների շաղկապվածությունը՝ սա չափազանց կարևոր է երկու հանրապետությունների և նրանց հանրությունների համար:

հուլիսի 9, 2012թ.

Բորիս Նավասարդան - ԵՄԱ նախագահ

Գևորգ Տեր-Գաբրիելյան - Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն

Ստեփան Գրիգորյան - Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ

Նունե Սարգսյան - Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ նախագահ

Մանվել Սարգսյան - Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն

Հովսեփ Խուրշուդյան - «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ ներկայացուցիչ

Աշոտ Մելիքյան - «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ

Արմեն Գրիգորյան - «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ

Արթուր Պապյան - «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ նախագահ

Հայկազն Ղահրիյան - «Լրագիր» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր

Էդիկ Բաղդասարյան - «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր

Թաթուլ Հակոբյան - լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ

Միքայել Զոլյան - անկախ փորձագետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter