HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կադրային փոփոխություններ Քրեակատարողական ծառայությունում

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամաններով քրեակատարողական հիմնարկներում կադրային տեղափոխություններ են եղել, ըստ այդմ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանը փոխադրման կարգով նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ:

Արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակվել է Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ:

Արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակվել է «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ:

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահագն Երանոսյանին:

Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Խալապյանը ազատվել է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter