HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անկանխիկ վճարումից հրաժարվելու դեպքում տնտեսվարողը տույժի կենթարկվի

Առևտրի կետերից և ծառայություններ մատուցող կազմակերպություններից օգտվող քաղաքացիները, ովքեր ցանկանում են անկանխիկ եղանակով գործարք կատարել, ապա տնտեսվարողները պարտավոր են վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով ստանալ անհրաժեշտ գումարը (բացառություն են միայն կրպակները)։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այն դեպքում, երբ տնտեսվարողը հրաժարվում է վճարումն ընդունել անկանխիկ եղանակով կամ դրա համար չի ապահովում անհրաժեշտ հնարավորություն, վերջինից գանձվում է տուգանք՝ 300 հազար դրամի չափով: Նշված խախտումն արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ տվյալ սուբյեկտից գանձվում է տուգանք` 400 հազար դրամի չափով: 

«Հետևաբար, նմանօրինակ խնդիրների բախվելու դեպքում՝ քաղաքացին կարող է դեպքի մասին տեղեկացնել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ 080 00 10 08 կամ 060 84 44 44 հեռախոսահամարներով։ 

Հիշեցնենք, որ կենսաթոշակառուներն ու նպաստառուներն անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում ստանում են 10% հետվճար ծրագրից կարող են օգտվել բոլոր բանկերի քարտապանները»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter