
Վարչապետը ծանոթացել է Արտաքին հետախուզության ծառայության ձևավորման աշխատանքների ընթացքին ու 2024թ. գործունեության ծրագրին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարության և ծառայողների հետ։ Վարչապետին զեկուցվել է ծառայության ձևավորման աշխատանքների ընթացքն ու 2024 թվականի գործունեության ծրագիրը։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Մտքեր են փոխանակվել ժամանակակից մարտահրավերների հասցեագրման, ինչպես նաև պետության զարգացման գործում Արտաքին հետախուզության ծառայության անելիքների մասին։
Վարչապետը Ծառայությանն առաջադրել է կոնկրետ խնդիրներ ու տվել հանձնարարականներ»,-նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել