HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջերմուկ քաղաքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված` Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վերին Խոտանան-Աղվանի ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար:

Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տիպի տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Սյունիքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Մասիս, Վեդի, Եղեգնաձոր քաղաքներում, Աշտարակի և Դիլիջանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Ջերմուկ քաղաքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter