HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին: Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը կարևորել է Միջխորհրդարանական միության հետ համագործակցությունը և նշել, որ այն լավ հարթակ է զարգացնելու միջխորհրդարանական երկխոսությունը տարբեր երկրների գործընկերների հետ: Նիկոլ Փաշինյանը ողջունել է Միջխորհրդարանական միության (IPU) երիտասարդ պատգամավորների գլոբալ ֆորումի անցկացումը Երևանում, որը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին:

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում, վարչապետն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին և ընդգծել ՀՀ առանցքային մոտեցումներն ու սկզբունքները տվյալ հարցերի շուրջ:

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter