
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Հունվարի 30-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին: Այս մասին հաղորդում է ԱԽ գրասենյակը։
«Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության ընթացքը և անդրադարձել Եվրոպական խորհրդի որոշմանը՝ ավելացնելու ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության անձնակազմի թվաքանակը: Զրուցակիցներն ընդգծել են, որ քաղաքացիական առաքելության տեղակայումը կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից»,- ասվում է ԱԽ գրասենյակի հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել