HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտին վերաբերող հարցեր

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին:

Նախարարության հաղորդմամբ՝ Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին և ընդգծել ՏԿԵ նախարարության և ՀԲ-ի միջև համագործակցության կարևորությունը։

«Համաշխարհային բանկի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և շեշտել, որ այցի նպատակն է քննարկել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:

Վաչե Տերտերյանը նշել է, որ ոլորտում ուսումնասիրություններից հետո հանգել են այն եզրակացության, որ աղբահանության կազմակերպումն առավել արդյունավետ կլինի, եթե այն իրականացվի ռեգիոնալ կառավարման սկզբունքով: Այն ենթադրում է մի քանի տարածաշրջանների թափոնների հավաքագրում, տեսակավորում և վերամշակում:

Ներկայացնելով ընդհանուր իրավիճակը՝ Տերտերյանը խոսել է նաև «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» մասին, ներկայացրել կատարված աշխատանքները, առկա հնարավորությունները, և առաջարկել ՀԲ-ի ներկայացուցիչներին ավելի մանրամասն ուսումնասիրել տվյալ ծրագիրը և ներկայացնել առաջարկներ:

Համաշխարհային բանկի քաղաքաշինության ավագ տնտեսագետ Մարկուս Լիին հետաքրքրվել է Երևան և Գյումրի քաղաքներում աղբահանության կազմակերպման մանրամասներից՝ ցանկանալով համապարփակ պատկերացում կազմել այդ քաղաքներում ոլորտի վերաբերյալ:

Նախարարի տեղակալը խոսել է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում Երևանի ունեցած առանձնահատկություններից, միջազգային հաջող փորձերից և մի շարք այլ հարցերից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս»,- նշված է նախարարության հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter