HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շտապօգնության աշխատակցին ծեծելու համար մեղադրանք է ներկայացվել Երևանի բնակչին և նրա երկու որդիներին

ՀՀ քննչական կոմիտեում պարզվում են մի խումբ անձանց կողմից շտապօգնության բժշկի առողջությանը վնաս հասցնելու դեպքի հանգամանքները։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 2024թ հունվարի 13-ին Ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասում գտնվող շենքի բնակարաններից մեկում հարձակվել են շտապօգնության բժշկի վրա, ով մարմնական վնավածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկակական կենտրոն։ 

Դեպքի առիթվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, իսկ շտապօգնության աշխատակիցը ճանաչվել է տուժող։

Իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հունվարի 13-ին՝ ժամը 09:10-ին,  բուժօգնություն ցուցաբերելու կապակցությամբ «Շտապ բուժօգնություն» ՊՓԲԸ-ի խումբը, որի կազմում է եղել տուժող բժիշկը, կանչով մեկնել է վերը նշված հասցե։ Այնտեղ բնակվող՝ բուժօգնության կարիք ուենցող տղամարդուն բուժօգնություն ցուցաբերելու համար բժիշկը բուժքրոջը հրահանգել է ներարկել ցավազրկող դեղամիջոց, ինչն առաջացրել է տղամարդու դժգոհությունը։ Վերջինս հրաժարվել է ներարկումից՝ պահանջելով ներարկել այլ դեղամիջոց: Դրա ոչ նպատակահարմար լինելու մասին բժշկի պարզաբանումից վրդովված տղամարդը բժշկի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հահոյանքներ, ինչի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում հիվանդն աթոռը նետել է բժշկի ուղղությամբ, որը դիպել է վերջինիս ոտքին։ Դրանից հետո տղամարդու երկու որդիները հարձակվել են բժշկի վրա և արդեն երեքով անկանոն հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմանկան վնասվածքներ գլխի, պարանոցի և մարմնի այլ հատվածների շրջանում:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ նշված հասցեի բնակչին և նրա երկու որդիներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով: Նախաքննությունը շարունակվում է։ 

ՀՀ քննչական կոմիտեն ազգաբնակչությանը հորդորում է ձեռնպահ մնալ իրենց մասնագիտական աշխատանքը կատարող բուժաշխատողների գործողությունները հանցավոր կերպով խոչընդոտելու, որևէ կերպ դրան միջամտելու փորձերից։

Հանցավոր ոտնձգության ցանկացած դեպք արժանանալու է համաչափ իրավական գնահատականի՝ դրանից բխող հետևանքներով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter