HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյան. «Քաղաքը չի կարող անվերջ լինել շինհրապարակ»

«Բոլոր այն տնտեսավարողները, ովքեր տարիներով շինհրապարակի են վերածում քաղաքի այս կամ այն հատվածը, պետք է պատասխանատվություն կրեն իրենց անգործության համար: Քաղաքը չի կարող անվերջ լինել շինհրապարակ, առավել ևս, որ տվյալ տարածքները, ըստ էության, ժամանակի ընթացքում վերածվում են խրոնիկ աղբավայրի»,- այսօրվա աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նա հանձնարարել է վերանայել նման տնտեսավարողների կողմից շինթույլտվությունների երկարացման հայտերի բավարարման մոտեցումները:

Քաղաքապետին զեկուցվել է, որ նախորդ շաբաթ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումներն արձանագրվել և, ըստ այդմ,  իրականացվել են շինությունների քանդման աշխատանքներ:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել նաև շինթույլտվությունների ժամկետների պահպանումը` գործնական քայլեր ձեռնարկելով նմանատիպ խախտումներ արած կազմակերպություններին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter