HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազությունը պահանջում է մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից բռնագանձել 1 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 25-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 98-րդ հայցադիմումը: Այս մասին հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝  

  • 301 միլիոն 218 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար.
  • 567 միլիոն 396 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի և/կամ հնարավոր չէ նույնականացնել.
  • 1 իրավաբանական անձանցում մասնակցություն. 
  • 3 միլիոն 331 հազար դրամ՝ փոխառությունից ծագող պահանջի իրավունք.
  • 4 միլիոն 863 հազար դրամ՝ նախկին նախարարին նախկինում պատկանած տրանսպորտային միջոցի շուկայական արժեք: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter