HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում ու Հրազդանում գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել քաղաք Երևան, Հրաչյա Քոչարի փողոց 27/9 հասցեում շահագործվող գազա-բենզալցակայանում, ինչպես նաև Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան 9/10 հասցեում շահագործվող բենզալցակայանում։ Այս մասին հաղորդում է տեսչության մամուլի ծառայությունը։

«Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում Տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերել և արձանագրել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը Երևանի ու Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի վերոնշյալ գազա-բենզալցակայանների գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումներ է կայացրել։

Հունվարի 31-ին ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանում ու Հրազդանում շահագործվող գազա-բենզալցակայանների գործունեությունը դադարեցրել է, և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցության արդյունքում դրանք կապարակնքվել են»,- ասվում է տեսչական մարմնի հաղորդագրությունում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter