HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆասթ Բանկը՝ Բարդերի ակումբի բարեգործական համերգի հովանավոր

Վճարովի բովանդակություն

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում Բարդերի ակումբը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիան օրերս հանդես եկան հեղինակային երգի բարեգործական հերթական համերգով, որի գլխավոր հովանավորն էր Ֆասթ Բանկը։ 

Սիրված երգիչների՝ Ռուբեն Հախվերդյանի, Արմինե Հայրապետյանի, Վահե Քոչարի, Վախթանգ Հարությունյանի ու այլ կատարողների մասնակցությամբ տեղի ունեցած համերգից գոյացած հասույթն այս անգամ կուղղի «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամին, որի նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիների սոցիալական և կրթական վիճակի բարելավմանը:

Համերգի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու հեղինակ-կատարողների ինչպես արդեն սիրված, այնպես էլ նոր ստեղծագործությունները։ Երեկոյի ընթացքում ներկաներն ունկնդրեցին նաև Բարդերի ակումբին «Բոհեմ» գրական-երաժշտական համույթի շրջանակում միացած պոետ Գոռ Հարությունյանի ելույթը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter