HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը ևս 4 ընկերության մաքսատուրքից ազատվելու արտոնություն է տվել

Կառավարությունն ընդունել է որոշումներ՝ մի շարք ընկերություններին գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու թույլտվություն տրամադրելու նպատակով:

««ՄԵՆՕԿ» ՀՁ ՍՊԸ ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել մատնահարդարման պարագաների, եղունգի խնամքի միջոցների արտադրության համար։ 2006 թ. հիմնադրված ընկերությունն արտադրությունն իրականացվելու է Կոտայքի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 276 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայում առկա է 20 աշխատատեղ՝ 320 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2028 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 37-ի՝ 350 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 276 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 22․7 մլն դրամ:

«ԱՆԻԹԵՔՍ» ընկերությունը ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել անկողնային պարագաների արտադրության համար։ 2017 թ. հիմնադրված ընկերությունն արտադրությունն իրականացելու է Արարատի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 200 մլն դրամի կապիտալ (նորարար սարքավորումների, տեքստիլ մեքենաների ձեռքբերում) և 7.1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայում առկա է 120 աշխատատեղ՝ 163 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2028 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 170-ի՝ 200 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 7.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 628 մլն դրամ:

«ԷԼՄԱ ՇՈՒԶ» ընկերությունը ներմուծվող ապրանքները կօգտագործի կոշիկի արտադրության համար։ 2017 թ. հիմնադրված ընկերությունն արտադրությունն իրականացվելու է Արմավիրի մարզում՝ իրականացնելով 3.3 մլրդ դրամի ներդրում, որից 271.7 մլն դրամը հումքի, իսկ մնացած մասը սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 50 աշխատատեղ՝ 125 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2028 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 60-ի՝ 152 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 271.7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 13.5 մլն դրամ:

2017 թ. հիմնադրված «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ընկերությունը ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել սրբիչների արտադրության համար՝ Արարատի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 510 մլն դրամի կապիտալ (նորարար սարքավորումների, տեքստիլ մեքենաների ձեռքբերում) և 4.58 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայում առկա է 84 աշխատատեղ՝ 160 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 120-ի՝ 290 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.58 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 232 մլն դրամ»,- ասված է վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter