
Թուրքիայում ակնկալում են, որ Պուտինը փետրվարի 12-ին կայցելի Անկարա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա ակնկալվում է, որ կկայանա փետրվարի 12-ին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թուրք պաշտոնյաներից մեկին։ Ակնկալվում է, որ Պուտինն Անկարայում բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Թե արդյոք հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կլինի օրակարգում, դեռևս հայտնի չէ։
Դեռ հունվարի 23-ին Türkiye թերթը, հղում անելով իր աղբյուրներին, ևս հայտնել էր, որ Պուտինին Թուրքիայում սպասում են փետրվարի 12-ին:
Հունվարի 23-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Պուտինը նախատեսում է այցելել Թուրքիա, իսկ այցի ժամկետների մասին Կրեմլը կհայտնի իր ճիշտ ժամանակին։
Լուսանկարը՝ Sputnik/Alexander Demyanchuk/Pool via REUTERS
Մեկնաբանել